-
05.01.2024|
13:50
- Գիտե՞ք, ես մի անգամ շատ իմաստուն խոսքեր լսեցի:
Քո բարդ աշխատանքը յուրաքանչյուր գործազուրկի երազանքն է։
-
05.01.2024|
07:18
Լսել՝ առանց ընդհատելու (Առ.18:14):
Խոսել՝ առանց մեղադրելու (Հակ.1:10):
-
31.12.2023|
12:34
Հիմա ո՜վ ա աղանձ անում՝ հազարից մեկը։ Իսկ առաջ աղանձը Նոր տարվա սեղանից անպակաս էր։ Մեծ ամանով դնում էին սեղանին՝ չարազի կողքը, ու չարազից պակաս հարգված չէր։ Հյուրերին աղանձով հյուրասիրելն ամոթ բան չէր, չնայած, երևի, Նոր տարվա սեղանի ամենաէժան բանն էր...
-
30.12.2023|
14:04
Գյումրիում քաղաքային իշխանությունների շուրջ տեղի ունեցող պրոցեսներին հետևում եմ այնքանով, որ Բալասանյան դաշինքի շատ անդամների հետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ընկերություն եմ արել: Միկային Իրաքից հետ կանչելը, քաղաքի բյուջե չհաստատելը այլևս պարզ է դարձնում խաղի հետագա ընթացքը:
-
30.12.2023|
06:57
Պիոներները մի քանի տարուց կոմերիտական էին դառնում. կարգն էր տենց։ Միակ պիոները որ տենց էլ պիոներ մնաց մինչև պատմական մատերիալիզմի վերջին շունչը, կինո «Պիոներն» էր։ Կարմիր վզակապը վզին՝ մտավ կոմունիզմի փլատակների վրա կառուցած սուպերմարկետների դարաշրջան, բայց քրեասահմանադրական մատերիալիզմի տարիներին վզկապն էլ չփրկեց, կուլ գնաց։
-
29.12.2023|
21:08
Ես Աստծուց զատ՝ նաև երազներին եմ հավատում։ Այնպես եղավ, որ երկուսին իրար հետ տեսա։ Մոգական երազ էր։ Քնած էի լայն մահճակալում։ Սովորաբար կողքիս կինս է լինում։ Այդ օրը Աստվածն էր։ Մութ գիշեր էր, Իրեն չէի տեսնում, բայց գիտեի, որ Ինքն է։ Ասաց.
– Լևո՛ն, քեզ մի բան պիտի ասեմ…
-
29.12.2023|
19:10
Երկնքի տակ, երկրի վրա - մի Հայրենիք,
Աշխարհի մեջ, աշխարհից դուրս՝ օր դռնփակ,
Մի առավոտ, որ ապրում է տանիքի տակ,
Մի հիշատակ, մի հոգնած տանկ, ու՝ մի տանիք։
-
27.12.2023|
07:34
Մութն ընկել ա։ Տուն եմ բարձրանում։ Աստիճանների վրա լույս չի վառվում, բան չի երևում, բայց ես աստիճաններն անգիր գիտեմ, փակ աչքերով էլ կբարձրանամ։ Հարևանների դռները համարյա չեն երևում, բայց դռների վրա լուսատիտիկների նման վառվում են դիտանցքերը, որ մատնում են դրանց հետևում թաքնված կյանքի մասին։ Ամեն դռան հետևում մի ընտանեկան ջերմություն ա, մի ընտանեկան գաղտնիք, ընտանեկան հոտեր, ընտանեկան ձայներ, ամուր դռնով աշխարհից պատսպարված մի ջերմ երեկո։
-
26.12.2023|
18:11
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ փրկարարները հասել են երիտասարդ կնոջ տան ավերակների մոտ, ճաքերի միջով տեսել են նրա մարմինը։ Նրա կեցվածքը շատ տարօրինակ էր. նա աղոթողի պես ծնկի եկած էր, մարմինը թեքված էր առաջ, իսկ ձեռքերը ինչ-որ բան էին սեղմում: Փլուզված տունը վնասել էր նրա մեջքը և գլուխը։
-
25.12.2023|
18:21
Ստեփանոսը նախնական եկեղեցու ամենաշնորհալի դեմքերից մեկն է, կրկնակի անմահացած ոչ միայն որպես նրա մեծ գործիչներից մեկը, այլ նաև որպես առաջին քրիստոնյան, որն իր արյունը թափել է Քրիստոսի սիրո համար: